Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի տարեկան ժողովը

30/05/2022 Նորություններ

Մայիսի 27-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի տարեկան ժողովը, որը վարել է կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

«Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է 2021 թ. գործունեության արդյունքները:

Քննարկվել է ընկերության գործունեության արդյունավետության հարցը, արձանագրվել, որ պետք է բարձրացնել այն՝ ապահովելով 2022 թ. արդյունքներով շահութաբերության մակարդակի աճ:

Անդրադարձ է կատարվել ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներին:

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: