Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ի տարեկան ժողովը

26/05/2022 Նորություններ

Մայիսի 26-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տարեկան ժողովը՝ կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ։

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարապետ Ավագյանը ներկայացրել է ընկերության 2021 թ. տարեկան հաշվետվությունը, հաստատվել են 2021 թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը,  տարեկան շահութաբաժնի չափը: Ընկերությունը 2020 թվականին աշխատել է վնասով, 2021 թվականին ունեցել է շահույթ, և որոշում է կայացվել 2021 թ. շահութաբաժնի 75 %-ը՝ շուրջ 26 մլն դրամ, ուղղել ՀՀ պետական բյուջե։ 

Դեռևս 1999 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»  ՓԲԸ-ի 100 % պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»  ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: Ժողովի ընթացքում հանգամանալից քննարկվել է ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների հարցը։