Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

16/05/2022

Մայիսի 16-ին  ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել... Կարդալ ավելին

10/05/2022

Մայիսի 10-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ կոմիտեի... Կարդալ ավելին

06/05/2022

Մայիսի 6-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության... Կարդալ ավելին

Առնակ Ավետիսյանը հանդիպել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ

06/05/2022 Նորություններ

Մայիսի 5–ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ:

Ոլորտային խնդիրների լուծումներին օժանդակելու նպատակով պետական մարմինների և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի միջև ձևավորված աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, Կադաստրի ու Քաղաքաշինության կոմիտեների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներին, կառուցապատման, գույքի օտարման գործընթացներին վերաբերող բազմաթիվ հարցեր: Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ նմանատիպ հանդիպումները լինեն շարունակական: