Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

02/05/2022 Նորություններ

Մայիսի 2-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Մինչ ընթացիկ հարցերին անդրադառնալը Ա. Ավետիսյանը կոմիտեի անձնակազմին շնորհակալություն է հայտնել համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցության և արդյունավետ աշխատանքի համար։ Այնուհետև կոմիտեի նախագահը շնորհավորել է կառույցի աշխատակիցներին նախօրեի՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ աշխատանքային մի շարք հարցերի, առանձնահատուկ կարևորվել են կոմիտե դիմող քաղաքացիների հետ մշտական կապի առկայությունը, քաղաքացիների խնդիրներին բովանդակային լուծումներ տալը և որդեգրված բաց ու թափանցիկ աշխատելաոճը։