Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

ՀՀ ԱԺ հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման 2020 թ. տարեկան հաշվետվությանը վերաբերող նախագիծը

16/03/2022 Նորություններ

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների  ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։  

Հաշվետվությունն ընդգրկում է 2020 թ. օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները և դրա արդյունքները` ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների։     

Նախագծի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չէին ներկայացվել, և քննարկման արդյունքում հանձնաժողովը օրինագծին տվել է դրական եզրակացություն: Օրենքի նախագիծը կընդգրկվի Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում։ 

Լուսանկարները՝ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության