Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Առնակ Ավետիսյանը ՀՀ ՏԿԵ նախարարի հետ այցելել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

21/02/2022 Նորություններ

Փետրվարի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել մարզահամերգային համալիրի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին։

ՀՀ կառավարության փետրվարի 17-ի նիստում գումար է հատկացվել մարզահամերգային համալիրին շենքային պայմանները բարելավելու համար։

Այս տարի մարզահամերգային համալիրում իրականացվելու են մի շարք կարևոր և մասշտաբային միջոցառումներ, այդ թվում՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։