Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

30/06/2022

Հունիսի 30-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել նախ «Ավտոմատիկա», այնուհետև՝ «Վնասվածքաբանության... Կարդալ ավելին

29/06/2022

Հունիսի 29-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի են ունեցել «Գալակտիկա» և «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր»... Կարդալ ավելին

27/06/2022

Հունիսի 27-ին ՀՀ ՏԿԵն պետական գույքի կառավարման կոմիտեում Առնակ Ավետիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Երևանի... Կարդալ ավելին

Մրցութային եղանակով վաճառվել է «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը

10/02/2022 Նորություններ

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում  ամփոփվել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։

Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 5 000 000 000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ հետևյալ ժամանակացույցի՝

  • 1-ին վճարում՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետ՝ ներառյալ մրցույթի նախավճարը՝ 250 000 000 ՀՀ դրամ,
  • 2-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2023 թվականի հուլիսի 1-ը,
  • 3-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2024 թվականի հուլիսի 1-ը,
  • 4-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2025 թվականի հուլիսի 1-ը,
  • 5-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2026 թվականի հուլիսի 1-ը,

Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հայտ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից ։

Ընկերության կողմից գույքի գնման նպատակով ներկայացվել է սահմանված 5.0 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ. ներդրումային ծրագիր։

Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցի թիվ 34/1 հասցեի անշարժ և շենք-շինությունների ներսում գտնվող շարժական գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։