Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

30/06/2022

Հունիսի 30-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել նախ «Ավտոմատիկա», այնուհետև՝ «Վնասվածքաբանության... Կարդալ ավելին

29/06/2022

Հունիսի 29-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի են ունեցել «Գալակտիկա» և «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր»... Կարդալ ավելին

27/06/2022

Հունիսի 27-ին ՀՀ ՏԿԵն պետական գույքի կառավարման կոմիտեում Առնակ Ավետիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Երևանի... Կարդալ ավելին

Առնակ Ավետիսյանը ՀՀ ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրել է պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման 2020 թ. տարեկան հաշվետվությանը վերաբերող նախագիծը

03/02/2022 Նորություններ

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման  ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։  

Հաշվետվությունն ընդգրկում է 2020 թ. օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները և դրա արդյունքները` ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների։                                                                                                      

Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքով մասնավորեցվել են 1 եւ դասական աճուրդով 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր, որից ստացված միջոցները կազմել է 307 մլն 337 հազար դրամ։ Ստացված գումարից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 227 մլն 41 հազար դրամ, 80 մլն 296 հազար դրամ փոխանցվել է համայնքների բյուջեներ։                                                                             

Լուծարման գործընթացի արդյունքում մարվել է 59 մլն 786 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 24 մլն 496 հազար դրամ, համայնքայի բյուջե՝ 5 մլն 825 հազար դրամ, աշխատավարձի գծով՝ 27 մլն 304 հազար դրամ, այլ կրեդիտորական պարտքի գծով՝ 2 մլն 161 հազար դրամ։                                                                                               

Նշված ժամանակահատվածում ծրագրում կատարվել է փոփոխություն. ծրագրի ցանկից հանվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն՝ ըստ համապատասխան օրենքի։

 

Լուսանկարները՝ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության