Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է անշարժ գույք Նորքի Այգիներ 180 հասցեում

02/02/2022 Նորություններ

Վաճառվում է Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոց թիվ 180 հասցեում գտնվող ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ 2018.12 ք.մ. մակերեսով շենք-շինություններ և 1,84871 հեկտար մակերեսով հողամաս: Գույքի մեկնարկային գինը  1 207 233 750 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 45 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2022թ. փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ զանգահարելով Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի տնօրինման վարչության օտարման բաժին՝ 011-52-06-28 հեոախոսահամարով:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։