Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալության է տրամադրվում տարածք Թաիրովի թիվ 14 հասցեում

27/01/2022 Նորություններ

Վարձակալության է տրամադրվում ՀՀ ոստիկանության տնօրինության Երևան քաղաքի Թաիրովի թիվ 14 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 73.1 ք.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ որպես ճաշարան օգտագործելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 86 240 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 14 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2022թ. փետրվարի 22-ին՝  ժամը՝ 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ ոստիկանության շենքում յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-ից մինչև 18:00 (բացառությամբ 13:00-ից մինչև 14:00)՝ զանգահարելով /099/52-90-10 հեռախոսահամարով:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease: