Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է անշարժ գույք ՀՀ Արմավիրի մարզի Այգեկ համայնքում

26/01/2022 Նորություններ

Վաճառվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված ՀՀ Արմավիրի մարզի Այգեկ համայնքի 1-ին փողոց 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 725.7 ք.մ մակերեսով շենք, շինություններ և 0.9845 հեկտար (9845 քառ. մետր) հողամաս։ Գույքի մեկնարկային գինը 34 537 000  ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 26 904 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2022թ. փետրվարի 16-ին՝  ժամը՝ 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ զանգահարելով Պետական գույքի կառավարման կոմիտեի Պետական գույքի տնօրինման վարչության օտարման բաժին՝ 011-52-06-28 հեռախոսահամարով:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։