Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «ԳԱԶ 311000» մակնիշի ավտոմեքենա

18/01/2022 Նորություններ

Վաճառվում է «Գիտությունների ազգային ակադեմիա» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող «ԳԱԶ 311000» /2000թ., թափքը՝ սեդան, գույնը՝ սպիտակ, ընդհանուր վիճակը՝ բավարար/ մակնիշի ավտոմեքենան: Աճուրդի մեկնարկային գինը 630 000 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 11 750 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2022թ. փետրվարի 3-ին, ժամը` 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ ք. Երևան, Բաղրամյան 24 հասցեում, զանգահարելով Մելքոնյան Աղասիին 099 313 183 հեռախոսահամարով, յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-18:00-ը:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/movesale: