Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալության է տրամադրվում տարածք Թաիրովի թիվ 14 հասցեում

10/01/2022 Նորություններ

Վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Թաիրովի թիվ 14 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության տնօրինության շենքի 1-ին հարկից 73.1 ք.մ մակերեսով տարածքը՝ որպես ճաշարան օգտագործելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 107 800 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 14 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2022թ. հունվարի 27-ին, ժամը՝ 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00 (բացառությամբ ժամը՝ 13:00-ից մինչև 14:00), զանգահարելով ՀՀ ոստիկանություն  099 52-90-10 հեռախոսահամարով:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/reallease: