Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են Տրակտոր «Բելառուս» և «Տրակտոր Տ46» տրանսպորտային միջոցները

10/01/2022 Նորություններ

Վաճառվում են «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 1.«Տրակտոր «Բելառոա», մոդելը՝ ՄՏԶ-82, թող. տարեթիվը՝ 1988թ., գույնը՝ կապույտ, աշխատել է 35 տարի, դիզ. վառելիքով, փոխանցման տուփը՝ մեխանիկական, մեկնարկային գինը 371 000 ՀՀ դրամ է, և  2. «Տրակտոր Տ46», թող. տարեթիվը՝ 1990թ., մոդելը՝ Տ-16, գույնը՝ գազարագույն, շահագործվել է 31 տարի, աշխատել է դիզ. վառելիքով, փոխանցման տուփը՝ մեխանիկական, մեկնարկային գինը 193 000 ՀՀ դրամ է:

Աճուրդը տեղի կունենա 2022թ. հունվարի 25-ին, ժամը՝ 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ Արարատի մարզ, Դարակերտ համայնքի, Դ. Լադոյան փողոց, 38 շենք հասցեում՝ զանգահարելով Գայանե Սարգսյանին (093) 576 205 հեռախոսահամարով, յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-17:00-ը:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/movesale: