Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

16/05/2022

Մայիսի 16-ին  ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել... Կարդալ ավելին

10/05/2022

Մայիսի 10-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ կոմիտեի... Կարդալ ավելին

06/05/2022

Մայիսի 6-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության... Կարդալ ավելին

Գնել Սանոսյանը ներկայացրել է Պետգույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահին

07/01/2022 Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Առնակ Ավետիսյանին։
Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կոմիտեի նախկին նախագահ Գարիկ Սարգսյանին՝ բարդ ժամանակահատվածում իրականացրած ծավալուն աշխատանքի համար։

Այնուհետև Սանոսյանը շնորհավորել է Առնակ Ավետիսյանին՝ կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և առաջարկել գործուն քայլեր ձեռնարկել պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Համատեղ աշխատանքի համար ներկաներին շնորհակալություն է հայտնել Կոմիտեի արդեն նախկին նախագահ Գարիկ Սարգսյանը։ Սարգսյանը նշել է, որ աշխատանքի յուրաքանչյուր օրը եղել է կարևոր ու պատասխանատու։ Գրանցվել են ձեռքբերումներ, եղել են խնդիրներ, որոնք ստացել են համապատասխան լուծումներ։ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պարոն Ավետիսյանն իր կառավարչական հմտություններով կկարողանա լուծել առկա խնդիրները։

Առնակ Ավետիսյանը ևս շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում նոր պաշտոնը։ Ավետիսյանը շեշտել է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ որպես պետական ինստիտուտ, ունի բավարար պոտենցիալ և ավանդույթներ և վստահեցրել է, որ իրենց առջև դրված առաջադրանքներն ի կատար են ածելու և միասին հաջողելու են։