Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Մրցութային եղանակով վաճառվում է «Գոլդեն փելիս» հյուրանոցը Ծաղկաձոր քաղաքում

07/01/2022 Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է մասնակցելու Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 19 338.0 ք.մ. մակերեսով շենք, շինությունների (հյուրանոցային համալիր) և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38086 հեկտար հողամասի օտարման մրցույթին (ծածկագիր` 2095-Ա), որը տեղի կունենա 2022թ. փետրվարի 10-ին, ժամը`15:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում, Պետական գույքի կառավարման կոմիտեում։

Օտարման ներկայացված գույքը հանդիսանում է հյուրանոցային համալիր (նախկին Գոլդեն փելիս հյուրանոց)՝ բաղկացած հյուրանոցային համալիրի մասնաշենքից՝ 19167.7 քառ. մետր, ենթակայանից՝ 115.6 քառ. մետր և պոմպակայանից՝ 54.7 քառ. մետր, համալիրի ներսում առկա է 3257 միավոր շարժական գույքը (ցանկը կցվում է), որը նույնպես օտարման է ներկայացվում շենք-շինությունների հետ միասին՝ որպես մեկ լոտ։

Օտարման ենթակա գույքի վաճառքի գինը 5 000 000 000 ՀՀ դրամ է, նախավճարի չափը՝ 250 000 000 դրամ։ Օտարման գույքի արժեքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության արժույթով 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ ժամանակացույցի։

Մրցութային առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի փետրվարի 9-ը, ժամը` 18:00, ք. Երևան, Տիգրան Մեծի 4, Պետական գույքի կառավարման կոմիտե, 406 սենյակ։ 

Մրցույթի անցկացման հրապարակային ծանուցման, մասնակցության հայտի, պայմանների վերաբերյալ գրավոր առաջարկի և գործարար (ներդրումային) ծրագրի օրինակելի ձևերին, ինչպես նաև հայտարարության անգլերեն տարբերակին և այլ տվյալների կարող եք ծանոթանալ նշված հրապարակային ծանուցման տեքստում։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել Պետական գույքի կառավարման կոմիտե 011 52 06 28 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/competition :