Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է գույք ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում

03/12/2021 Նորություններ

Վաճառվում է ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ 1.բնակարաններ /հանրակացարան/, 2. հողամաս՝ 145 ք.մ, տնտեսական շինություն և ավտոտնակ՝ 82.9 ք.մ. մակերեսով և 3.«ՊՏ 165 Մ» խոտհավաքիչ-մամլիչ։ Վաճառքի ենթակա գույքի մեկնարկային գներին,  քանակին, չափերին և այլ տվյալների կարող եք ծանոթանալ հայտարարության տեքստում։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. դեկտեմբերի 20-ին,  ժամը՝ 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ հայտարարության տեքստում նշված հասցեներում, զանգահարելով Վոլոդյա Հայրապետյանին (093) 23-77-99 հեռախոսահամարով, յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-17:00-ն:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։