Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալության է տրամադրվում տարածք Բաղյան 5 հասցեում

26/11/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Նոր Նորքի 3-րդ զանգված Բաղյան 5 հասցեում գտնվող «Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված 2-րդ մասնաշենքի 1-ին հարկից 145.2 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով շաբաթական հինգ օր (երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09.00-18.00-ը), մեկ տարի ժամկետով, մեկ ամսվա վարձավճարի գինը 112800 ՀՀ դրամ է ։  

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի  09-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ դիտել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease :