Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

03/12/2021

Վաճառվում է ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ 1.բնակարաններ /հանրակացարան/,... Կարդալ ավելին

03/12/2021

Վաճառվում է Կադաստրի կոմիտեի հաշվեկշռում հաշվառված, պետական սեփականություն հանդիսացող «ՎԱԶ 21214» /2010թ., գույնը՝... Կարդալ ավելին

03/12/2021

Վաճառվում են «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ՀՀ... Կարդալ ավելին

Գույքի գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ

22/11/2021 Նորություններ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման հանձնաժողովը հայտարարում է Հիմնադրամի գույքի գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ, որը տեղի կունենա 2021թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում (ք.Երևան, Տիգրան Մեծի 4):

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն մասնագիտական որակավորում ունեցող, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով առնվազն երկու գնահատող:

Մրցույթին մասնակցել ցանկացողները անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության լուծարման բաժին (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, 4-րդ հարկ, 409 սենյակ, ներքին համար 1-47)։ 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. դեկտեմբերի 22-ը, ժամը 15:30-ը, աշխատանքային օրերին մինչև ժամը 17:00-ն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության լուծարման բաժին կամ զանգահարել (011) 52-65-57 հեռախոսահամարով, ինչպես նաև Հիմնադրամի հանձնակատար Արգամ Արշակյանին (093) 66-80-13 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/competition :