Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալության է տրամադրվում տարածք Նաիրի Զարյան 23 հասցեում

22/11/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Նաիրի Զարյան 23 հասցեում գտնվող «Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի նկուղային հարկից 114.5 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ մարզական նպատակով օգտագործելու համար շաբաթական վեց օր (երկուշաբթիից շաբաթ, ժամը 18.00-19.30), մեկ տարի ժամկետով, մեկ ամսվա վարձավճարի գինը 41 000 ՀՀ դրամ է ։  

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի  03-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease :