Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալության է տրամադրվում տարածք Պ. Սևակի փողոց 5/2 հասցեում

29/10/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Պ. Սևակի փողոց 5/2 հասցեում գտնվող «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված գլխավոր մասնաշենքի 5-րդ հարկից 40.1 ք.մ ընդհանուր մակերեսով թիվ 6 լաբորատոր սենյակը՝ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 47 000  ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը  կարող եք ներկայացնել 2021 թվականի նոյեմբերի 01-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի  12-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ դիտել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :