Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալության է տրամադրվում տարածք Արշակունյաց թիվ 4 հասցեում

21/10/2021 Նորություններ

Վարձակալության է տրամադրվում ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Երևան քաղաքի Արշակունյաց թիվ 4 հասցեում գտնվող շենքի 9-րդ հարկից 17,4 ք.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը` երեք տարի ժամկետով, որպես գրասենյակ օգտագործելու նպատակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 44 000 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 14 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. նոյեմբերի 9-ին, ժամը՝ 11:00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում, Տիգրան Մեծի 4 հասցեում։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ հրապարակման ծանուցման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00 (բացառությամբ ժամը՝ 13:00-ից մինչև 14:00-ը), դիմելով Պետական գույքի տնօրինման վարչություն /011/ 58-35-40 հեռախոսահամարով:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, դիմել քաղաք Երևան, Զաքիյան 10 կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease  ։