Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են օդատար խողովակներ

27/09/2021 Նորություններ

Վաճառվում է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող շենքի ապամոնտաժված շարժական գույքը` տարբեր չափերի օդատար խողովակներ։ Գույքի մեկնարկային գներին և չափերին կարող եք ծանոթանալ հայտարարության տեքստում։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ Երևան քաղաքի Արամի փողոց թիվ 1 հասցեում գտնվող «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի շենքի տարածքում, ժամը 11։00–18։00-ը, զանգահարելով 091 35 75 96 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։