Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են «Հյունդայի պոնի» մոպեդներ

27/09/2021 Նորություններ

Վաճառվում են ՀՀ ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված «Հյունդայի պոնի» մոպեդները: Մոպեդների տեխնիկական վիճակին, մեկնարկային գներին և այլ տվյալների կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման տեքստում։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրվանից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13:00-ն, զանգահարելով 043-00-93-43 և 044-77-77-08 հեռախոսահամարներով, ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա. Հաղթանակ 2 փող. 79 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/movesale :