Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են «Ֆորդ EXPLORER», «ԳԱԶ-31105-120» և «ՎԱԶ 21 213» մակնիշի ավտոմեքենաներ

25/09/2021 Նորություններ

Վաճառվում են ՀՀ պետական պահպանության ծառայության հաշվեկշռում հաշվառված՝ 1. «Ֆորդ EXPLORER»՝ (1998թ., գույնը՝ սև, թափքը սեդան, տեխնիկական վիճակը՝ շարժիչն աշխատում է անկանոն, փոխանցման տուփը չի աշխատում, թափքը ենթարկված է կոռոզիայի, մեկնարկային գինը 542 300 ՀՀ դրամ է), 2.«ԳԱԶ-31105-120»՝ (2005թ., գույնը՝ ավանտյուրա (սև), թափքը՝ սեդան, տեխնիկական վիճակը՝ փոխանցման տուփը խափանված, ձայն շարժիչից, ղեկային համակարգը խափանված, թափքը ենթարկված է կոռոզիայի, մեկնարկային գինը 261 800 ՀՀ դրամ է), 3. «ՎԱԶ 21 213» (2001թ., թափքը՝ ունիվերսալ, գույնը՝ սպիտակ, տեխնիկական վիճակը՝ շարժիչն աշխատում է անկանոն, փոխանցման տուփը խափանված, ղեկային համակարգը խափանված, թափքը ենթարկված է կոռոզիայի, մեկնարկային գինը 499 000 ՀՀ դրամ է) մակնիշի ավտոմեքենաները:

Աճուրդը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 15-ին, ժամը՝ 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, զանգահարելով 043-00-93-43 և 044-77-77-08 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13:00-ն:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/movesale :