Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենա

24/09/2021 Նորություններ

Վաճառվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենան /2007թ., թափքը՝ սեդան, տեխնիկական վիճակը՝ թափքն ունի մասնակի վերանորոգման կարիք, շարժիչն ու փոխանցման տուփն ենթակա են վերանորոգման, սրահը՝ անբավարար, անվադողերը՝ լավ, ընթացային մասը և մարտկոցը՝ անբավարար, դիմապակին ճաքած/: Աճուրդի մեկնարկային գինը 198 363 դրամ է, մասնակցության վճարը՝ 4 418 ՀՀ դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 14-ին, ժամը՝ 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող յուրաքանչյուր օր՝ ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, զանգահարելով 043-00-93-43 և 044-77-77-08 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13:00-ն:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/movesale: