Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է հատուկ վագոն

23/09/2021 Նորություններ

Վաճառվում է ՀՀ ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված հատուկ վագոնը (հասցե՝ ք. Երևան, Արցախի պող. 34/1, 1968թ., նախատեսված է 10 աշխատակցի և 75 հոգի հատուկ կոնտինգենտի անձանց տեղափոխման համար, ապահովված է եղել հեռարձակվող ռադիոկապով, ձայնաազդանշանային համակարգով, ունի առանձնացված սանհանգույցների և խոհանոցի տարածքներ, չի շահագործվում շուրջ 25 տարի, ունի միջինից ցածր ապրանքային վիճակ)։ Լոտի մեկնարկային գինը  1 186 151 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 15 637 ՀՀ դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 11-ին, ժամը՝ 11:00-ին ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր ք. Երևան, Արցախի պողոտա 34/1 հասցեում գտնվող ՀԿԵ ՓԲԸ-ի Երևան կայարանի տեսակավորման պարկի տարածքում՝ զանգահարելով ՀՀ ոստիկանության զորքեր՝ 010 37 03 14 հեռախոսահամարով  /աշխատանքային օրերին ժամը 9։00 – 18։00-ն/։ 

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/movesale ։