Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են DVD մոդելներ, hեռուստացույցներ, մոնիտորներ

22/09/2021 Նորություններ

Վաճառվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ամրացված գույքը՝ DVD մոդելներ, hեռուստացույցներ, հեռուստացույցի տակդիր, մոնիտորներ, լուսատու, երկթմբանի սեղաններ, զգեստապահարան, գրապահարան և այլն։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 11։00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում ք.Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վարչական շենքի տարածքում, զանգահարելով 060-43-42-78 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-18:00-ն:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/other  ։