Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

03/12/2021

Վաճառվում է ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ 1.բնակարաններ /հանրակացարան/,... Կարդալ ավելին

03/12/2021

Վաճառվում է Կադաստրի կոմիտեի հաշվեկշռում հաշվառված, պետական սեփականություն հանդիսացող «ՎԱԶ 21214» /2010թ., գույնը՝... Կարդալ ավելին

03/12/2021

Վաճառվում են «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ՀՀ... Կարդալ ավելին

Պետական գույքի կառավարման վարչությունում մեկնարկել են աշխատանքային նոր ծրագրերը

22/01/2018 Նորություններ

«2017 թվականն ամփոփել ենք աշխատանքային տպավորիչ արդյունքներով, ինչն առավել պարտավորեցնող է՝ այս  տարի առավել արդյունավետությամբ աշխատելու  համար: Մենք ունենք լուրջ ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնց առանցքում Պետական գույքի կառավարման եռամյա ծրագիրն է / 2018-2020թթ./ և անցումն  էլեկտրոնային աճուրդներին: Տարվա գերակա խնդիրներն ու կառավարության գործունեության ծրագրից բխող միջոցառումները  ևս ամենօրյա ջանքեր են պահանջելու մեզնից». այսօր հրավիրված խորհրդակցությանն ասել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:  Կառույցի ղեկավարը փաստել է, որ արմատապես բարեփոխվում է պետական գույքի ծրագրային կառավարումը: Սկսած 2011թ.-ից, պետական գույքի կառավարումն իրականացվում է եռամյա ծրագրերի միջոցով, իսկ մեկնարկող   2018-2020թթ. եռամյա ծրագիրը ներառում է ոլորտում նախատեսվող բոլոր գործողությունները. ժամկետային առաջադրանքներն՝ ըստ տարիների, սպասվելիք ֆինանսական արդյունքներն ու  պահանջվող ծախսերը, ակնկալվող հիմնական տնտեսական ցուցանիշները և այլն:

Վարչության պետը հիշեցրել է, որ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններն, ըստ իրենց եռամյա ծրագրերի, պարտավոր են 2018թ.-ից սկսած, յուրաքանչյուր եռամսյակ Վարչություն տեղեկատվություն ներկայացնել առաջադրանքների կատարման վերաբերյալ, ինչին  խստագույնս պետք է հետամուտ լինեն պատասխանատուները և տվյալների ընթացիկ դիտարկմամբ ու վերլուծությամբ հստակ  պատկեր ունենան յուրաքանչյուրի վերաբերյալ: Առաջարկվող բարեփոխումները հնարավորություն կընձեռեն ծրագրերի նկատմամբ պատշաճ հսկողություն սահմանել և տեղ գտած թերությունները ժամանակին վեր հանել:

Վարչությունում սկսվել են  նաև էլեկտրոնային աճուրդների համակարգի  ներդրման աշխատանքները, որոնց շնորհիվ պետական գույքի վաճառքի գործընթացը կդառնա առավել թափանցիկ ու հրապարակային,  կվերանան վարչական քաշքշուկները, և յուրաքանչյուր անձ էլեկտրոնային կապի  միջոցով կկարողանա մասնակցել աճուրդներին: 

Վարչությունում աշխատանքներ են  տարվում նաև պետական գույքի հաշվառման համակարգը արդիականացնելու ուղղությամբ: Նախատեսվում է հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կատարել էլեկտրոնային ինտեգրացված համակարգին, որը հնարավորություն կընձեռի տարբեր մարմիններին՝ մուտք գործել  համակարգ, փոխանցել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն: Օրինակ,  լուսանկարներ, տեսանյութեր և այլն:

Վարչության ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են մեկնարկած աշխատանքային մյուս ծրագրերի ընթացքը, խոսել առաջիկա անելիքների մասին: Անդրադարձ է եղել  նաև Մասնավորեցման ծրագրին,  ընկերությունների գնահատման ու մասնավորեցման  նախապատրաստման,  ինչպես նաև լուծարման, աճուրդային վաճառքի գործընթացներին: Մասնավորապես արձանագրվել է, որ աճուրդների առավել հրապարակայնացման  շնորհիվ անցյալ  տարի հաջողվել է աննախադեպ մրցակցային պայմաններում անցկացնել դրանք,  ինչի արդյունքում ունեցել ենք վաճառքի՝ միջինում առնվազն մեկնարկային գնով արդյունքներ:

Վարչության պետ Արման Սահակյանը հանձնարարել է այսուհետ էլ հետամուտ լինել կարգապահությանն ու միաժամանակ առաջնորդվել աշխատանքի արդյունավետության բարձրացման սկզբունքներով: