Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Մոսկովյան փողոց թիվ 17 հասցեում

15/09/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Մոսկովյան փողոց թիվ 17 հասցեում գտնվող «Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին և 4-րդ հարկերից 657.8 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ որից 1-ին հարկից 150 ք.մ մակերեսով տարածքը շաբաթական հինգ օր (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը` 16.30-18.30, իսկ 4-րդ հարկից 507.8 ք.մ մակերեսով տարածքը՝ շաբաթական հինգ օր (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը` 13.30-18.30 կրթական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի գինը 764 000 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 29-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease :