Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է անշարժ գույք Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 9 շենք 32 հասցեում

15/09/2021 Նորություններ

Վաճառվում է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 9 շենքի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքը` 128 քառ. մետր մակերեսով շենք-շինություններ, ինչպես նաև 1652.01 քառ.մետր մակերեսով հողամասը (կադաստրային արժեքը՝ 11 084 454 ՀՀ դրամ), լոտի մեկնարկային գինը 48 682 036 ՀՀ դրամ է։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ զանգահարելով Պետական գույքի կառավարման կոմիտեի Պետական գույքի տնօրինման վարչության օտարման բաժին՝ 011 52 06 28 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։