Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

03/12/2021

Վաճառվում է ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ 1.բնակարաններ /հանրակացարան/,... Կարդալ ավելին

03/12/2021

Վաճառվում է Կադաստրի կոմիտեի հաշվեկշռում հաշվառված, պետական սեփականություն հանդիսացող «ՎԱԶ 21214» /2010թ., գույնը՝... Կարդալ ավելին

03/12/2021

Վաճառվում են «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ՀՀ... Կարդալ ավելին

Վարչության կողմից և ընդդեմ Վարչության ներկայացված հայցադիմումները

16/01/2018 Նորություններ

2017թ. Վարչությունն իրականացրել է պետական գույքի կառավարման բոլոր գործարքներով ստանձնած պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման վերահսկողությունը: Այս ոլորտում Վարչության գործունեությունը կապված է նաև դատարաններում որպես հայցվոր և պատասխանող հանդես գալու հետ:

2017 թվականի ընթացքում Վարչության կողմից նախապատրաստվել է 18 հայցադիմում, 2 հայցադիմում է լրացվել, 2 հայցադիմում փոփոխվել է, 4 հայցադիմումի պատասխան է պատրաստվել, 5 վերաքննիչ բողոք, 4 վերաքննիչ բողոքի պատասխան, 3 վճռաբեկ բողոք, 1 վճռաբեկ բողոքի պատասխան, 5 առարկություն, 4 պահանջ սնանկության գործով պարտատեր ճանաչելու մասին, 1 դիմում սնանկ ճանաչելու մասին:

2017 թվականի ընթացքում՝ 29.12.2017թ. դրությամբ՝ հարուցված հայցերի և բանակցությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 59 316.1 հազ. դրամ գումար, որից մասնավորեցման գործերով՝ 10 332.5 հազ. դրամ գումար, վարձակալական գործերով՝ 21 618.1 հազ. դրամ գումար,  օտարման 1 գործով՝ 27 365.4 հազ. դրամ գումար: