Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

12/09/2022

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 12-ի նիստում երկրորդ... Կարդալ ավելին

05/09/2022

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը,... Կարդալ ավելին

29/08/2022

Օգոստոսի 29-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական... Կարդալ ավելին

Պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցները

18/01/2018 Նորություններ

2017 թվականի ընթացքում գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 685 745.8 հազ. դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 544 051.6 հազ. դրամ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 141 694.2 հազ. դրամ:

Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66 415.8 հազ. դրամ,  որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 62 334.4 հազ. դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 4 081.4 հազ. դրամ:

Պետական գույքի վարձակալությունից հաշվետու տարվա համար նախատեսված 164 000.0 հազ. դրամի փոխարեն 2017թվականին փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 233 311.1 հազ. դրամ:

ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 156 160.5 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 40 793.7 հազ. դրամ (այդ թվում` այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 9 481.2 հազ. դրամ), իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 115 366.8 հազ. դրամ:

Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 367 393.4 հազ. դրամ:

Այսպիսով,  նշված հոդվածներով ստացված դրամական միջոցները կազմել են  1 509 026.6 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 1 247 884.2 հազ. դրամ, համայնքային բյուջեներ են փոխանցվել 145 775.6 հազ. դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 115 366.8 հազ. դրամ: