Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է անշարժ գույք Արմավիր քաղաքի Հանրապետության փողոց 6 շենք թիվ 27 հասցեում

04/08/2021 Նորություններ

Վաճառվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված անշարժ գույքը՝ ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք, Հանրապետության փողոց 6 շենք թիվ 27 հասցեում գտնվող 26.2 քառ.մետր մակերեսով շենքը, հողամասի մակերեսը 0.0772 հա մակերեսով (ընդհանուր բաժնային սեփականություն, բաժնեմասը կազմում է 270/17500), տարածքում առկա է 8.48 ք.մ. մակերեսով ինքնակամ կառույց։ Լոտի մեկնարկային գինը 2 945 594 դրամ է, հողի կադաստրային արժեքը 81 406 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. օգոստոսի 19-ին ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը համապատասխան հասցեում, նախապես զանգահարելով 011 52 06 28 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։