Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Գնահատող կազմակերպության մրցույթ. «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գույքի գնահատման համար

17/05/2021 Նորություններ

Հայտարարվում է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գույքի գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ, որը տեղի կունենա 2021թ. հունիսի 18-ին, ժամը 15:00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում (ք.Երևան, Տիգրան Մեծի 4):

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն մասնագիտական որակավորում ունեցող, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով առնվազն մեկ գնահատող:

Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև ժամը 17:00: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. հունիսի 17-ը, ժամը 17։00:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության մասնավորեցման նախապատրաստման և լուծարման բաժին, զանգահարել (011) 52-65-57 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/competition ։