Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են hեռուստացույց, համակարգիչ, սեղան և այլն

14/05/2021 Նորություններ

Վաճառվում  է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին  ամրացված գույքը՝ hեռուստացույցներ, հեռուստացույցի տակդիր, համակարգիչներ, մոնիտորներ, տպիչ, երկթմբանի սեղաններ, բազկաթոռ, հոլլ, գրապահարան, աթոռ, լուսատու և այլն։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2021թ. մայիսի 31-ին ժամը 11։00-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում /հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4/։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վարչական շենքի պահեստային և այլ աշխատասենյակներում կամ զանգահարել  գույքի պահառության վայր՝ 060-43-42-78 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-18:00-ն։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32, 043-06-07-16 հեռախոսահամարներով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։