Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Երևան քաղաքի Ավանեսովի 10 հասցեում

21/04/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Ավանեսովի 10 հասցեում գտնվող «Երևանի թիվ 160 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված շենքի 1-ին հարկից 220.9 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երեք օր (երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ) ժամը 16։00-18։00 մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Աճուրդի ամսական վարձավճարի մեկնարկային գինը 13 000 ՀՀ դրամ  է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի ապրիլի  21-ից  մինչև մայիսի 4-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease :