Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են «Տոյոտա Քեմրի», «Նիսսան Ալտիմա» և «ՎԱԶ 21104-125-51» մակնիշի ավտոմեքենաներ

16/04/2021 Նորություններ

Վաճառվում են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին ամրացված  «Տոյոտա Քեմրի», «Նիսսան Ալտիմա» և «ՎԱԶ 21104-125-51» մակնիշի ավտոմեքենաները։ Օտարման ենթակա գույքի տեխնիկական վիճակի և մեկնարկային գների վերաբերյալ տեղեկատվությունը  նշված է հրապարակային ծանուցման տեքստում։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. մայիսի 3-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր՝ զանգահարելով  098 04 44 00 և 044 77 77 08 հեռախոսահամարներով  /աշխատանքային օրերին ժամը 10։00 – 17։00, իսկ շաբաթ օրերին մինչև ժամը 13։00/, հասցե՝  ք.Երևան,  Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակի 2 փող. 79։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/movesale ։