ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536

Կառուցվածք

...

Սուրեն Կոշեցյան

Քարտուղարության պետ

suren.koshetsyan@spm.am

011) 52 97 53

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 08 մայիսի 1956 թ., Երևան

Կրթություն


1973-1978թթ.-ավարտել է Երևանի Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ մաթեմատիկոսի որակավորմամբ:

1976-1978թթ.-Երևանի Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում ստացել է իրավագետի հասարակական մասնագիտություն։

Աշխատանքային գործունեություն

1978-1979թթ. - Երքաղխորհրդի գործկոմի կառավարման համակարգերի կենտրոնական Գ/Հ լաբորատորիա, ինժեներ

1979-1988թթ. - Երքաղխորհրդի գործկոմի քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի Երևանի Գ/Հ նախագծային ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ

1988-1992թթ. - Խ.Աբովյանի անվ. Հայկական մանկավարժական ինստիտուտ, դասախոս

1992թ. - Երքաղխորհրդի գործկոմի քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի կենտրոն, փոխտնօրեն

1992-1996թթ. - Երքաղխորհրդի գործկոմի նախագահի խորհրդական, վերահսկողության տեսչության առաջին կարգի մասնագետ, քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վերահսկողության բաժնի պետ

1996-2002թթ. - Երևանի քաղաքապետարան նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ, գործերի կառավարման վարչության պետ, Երևանի քաղաքապետարանի քարտուղար

2002-2006թթ. - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար

2007-2011թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի վարչության պետ

2011թ. հոկտեմբերի 26-ից - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի խորհրդական

2018թ. փետրվարի 5-ից - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի քարտուղարության պետի Ժ/Պ

2018թ. հունիսի 11-ից - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի քարտուղարության պետ։

Այլ տվյալներ

1987թ. շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2005թ.-ին՝ դոցենտի գիտական կոչում: Տպագրված 17 գիտական հոդվածների և թեզերի հեղինակ է:

2003 թվականին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։