ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536

Կառուցվածք

Պետական բաժնեմասի կառավարման վարչություն

Պետական գույքի տնօրինման և մոնիտորինգի բաժին

Բաժնի պետ` Վարդան Ենգիդունյան /հեռ. (011) 52-65-57/

 

Լուծարման բաժին

Բաժնի պետ` Արամ Հարությունյան /հեռ. (011) 52-65-57/

 

Պետական բաժնեմասի կառավարման վարչության գործառույթները.

1) վարչության պետին է ներկայացնում վարչության տնօրինությանը փոխանցված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում լիազոր ներկայացուցիչների թեկնածուներ, որոնք սահմանված կարգով մասնակցում են ընկերությունների կառավարմանը,

2) ընկերություններում, որոնց պետական բաժնեմասը փոխանցված է վարչության տնօրինությանը, ձևավորում է խորհուրդներ (անհրաժեշտեւթյան դեպքում), վերստուգիչ հանձնաժողովներ,

3) ընկերություններում կազմակերպում է տարեկան և արտահերթ ժողովներ, վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում տնօրենների հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու վերաբերյալ,

4) Վարչության տնօրինության տակ գտնվող ընկերությունների ֆինանսատնտեսական դիտարկումների արդյունքների վերլուծության հիման վրա ներկայացնում է դրանց վերակազմակերպման, բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման, գույքի վարձակալության տրամադրման, օտարման, ինչպես նաև մասնավորեցման, մասնավորեցման ձևի ընտրության կամ լուծարման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ,

5) կազմակերպում է ընկերությունների կանոնադրական կապիտալի փոփոխությունների և բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիայում գրանցման հետ կապված աշխատանքները,

6) իրականացնում է բաժնետոմսերի հանձնում-ընդունում, բաժնետոմսերի գրանցում ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում,

7) ընկերությունների գործունեության վերաբերյալ տարեկան և միջանկյալ հաշվետվությունների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում դրանց հետագա ճակատագրի և պետական բաժնեմասի տնօրինման վերաբերյալ,

8) իրականացնում է վարչության ենթակայության ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների ընդունումն ու ամփոփումը,

9) մասնակցում է ընկերությունների արտադրատնտեսական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթի բաշխման աշխատանքներին և հետևում ինչպես պետական բաժնեմասի դիմաց շահաբաժինների վճարմանն, այնպես էլ ընկերության զուտ շահույթի հաշվին ձևավորված մյուս հիմնադրամների արդյունավետ օգտագործմանը,

10) ընկերություններին ապահովում է դրանց ֆինանսատնտեսական գործունեության համար անհրաժեշտ խորհրդատվությամբ,

11) պետական կառավարման լիազոր մարմինների հետ համատեղ իրականացնում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների  ֆինանսատնտեսական մոնիտորինգ,

12) նախապատրաստում է ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների վերլուծության մասին տեղեկանքները Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու համար,

13) Ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների վերլուծության հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ ներկայացնում է առաջարկություններ առևտրային կազմակերպությունների պետական բաժնետոմսերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ,

14) համակարգում է վարչության ենթակայության ընկերությունների գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների նախապատրաստման աշխատանքները,

15) մասնակցում է ընկերությունների ֆինանսական գործարար և առողջացման ծրագրերի մշակման ու իրագործման աշխատանքներին,

16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N562-Ն որոշմամբ հաստատված կարգով և ձևերով վարչության ենթկայության ընկերությունների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում համապատասխան ստորաբաժանմանը,

17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության լուծարման գործընթացում գտնվող ընկերությունների միջանկյալ և լուծարային հաշվեկշիռների հաստատման համար անհրաժեշտ աշխատանքները,

18) մշակում և քննարկման է ներկայացնում ընկերությունների լուծարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր, առաջարկություներ,

19) Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո շահագրգիռ գերատեսչություններից լուծարման հանձնաժողովների անդամների թեկնածություններ ստանալուց հետո կազմում է լուծարվող ընկերությունների լուծարման հանձնաժողովներ ստեղծելու մասին վարչության պետի հրամանների նախագծեր,

20) ձեռնարկում է համապատասխան միջոցներ ընկերությունների լուծարման հանձնաժողովների գրանցման ուղղությամբ,

21) կազմակերպում է ընկերությունների լուծարման հանձնաժողովների նիստեր, կազմում է նիստերի արձանագրություններ, հետևում լուծարման հանձնաժողովների որոշումների կատարմանը և իրականացման ընթացքի մասին տեղեկացնում է լուծարման հանձնաժողովներին,

22) վարում է ընկերությունների պարտատերերի պահանջագրերի գրանցամատյան, ինչպես նաև իրականացնում է լուծարվող իրավաբանական անձանց վերաբերյալ փաստաթղթաշրջանառությունը,

23) ընկերությունների լուծարման հանձնաժողովների որոշումներին համապատասխան մասնակցում է դատարաներ ներկայացվող հայցադիմումների կազմանը,

24) ընկերությունների լուծարման հանձնաժողովների որոշումների հիման վրա նախապատրաստում է ընկերություններին սնանկ ճանաչելու հայցադիմումներ և ներկայացնում դատարան՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով համապատասխան մասնագետների մասնակցությունը դատական նիստերին,

25) Վարչությունը կարող է իրականացնել իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի և աշխատակազմի ղեկավարի այլ հանձնարականներ: