Գլխավոր քարտուղարի տեղակալ
davit.mkrtumyan@spm.am
(011) 52 63 89
Կենսագրական տվյալներ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1992 թ. մարտի 10, ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր
Կրթություն
2008-2012 թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ֆինանսական ֆակուլտետի բակալավրիատ, մասնագիտացում՝ մաքսային գործ
2012-2014 թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրա, մասնագիտացում՝ պետական եկամուտների վերլուծություն և կանխատեսում
Աշխատանքային գործունեություն
2012-2014 թթ. «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ, բիզնես հաճախորդների խորհրդատու
2014-2019 թթ. ՀՀ կենտրոնական բանկ, Ֆինանսական դիտարկումների կենտրոն, վերլուծությունների բաժին, վերլուծաբան
2020 թ. ՀՀ կենտրոնական բանկ, ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ, ֆինանսական վերահսկողության վարչություն, միկրոֆինանսական կազմակերպությունների վերահսկողության ծառայություն, վերահսկող
2021թ. ՀՀ ազգային ժողովի աշխատակազմ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական
2022թ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե, հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության տնտեսական բաժնի խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող
2022թ. սեպտեմբերի 5-ից ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ
Այլ տվյալներ
Մասնակցել է մի շարք աշխատաժողովների՝ ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտ (UNICRI) «Ակտիվների վերականգնում» (2022թ., Հաագա, Նիդեռլանդներ), Եվրոպական հանձնաժողով «Ակտիվների վերականգնման և կառավարման գրասենյակների գործունեությունը Արևելյան գործընկերության երկրներում» (2017թ., Բրյուսել, Բելգիա), ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ (UNODC) «Կոռուպցիոն հանցագործությունների արդյունքում ձևավորված միջոցների վերականգնում» (2017թ., Իսիկ Կուլ, Ղրղզստան) և այլն։