Քարտուղարության պետ
nora.melkonyan@spm.am
(011) 52-97-53
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973թ. հուլիսի 22, ՀՀ, ք. Երևան
Կրթություն
1991 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան և ավարտել 1996 թվականին` ստանալով լեզվաբան-մանկավարժի որակավորում
Աշխատանքային գործունեություն
07.1997-06.1998թթ. աշխատել է ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության ընդհանուր բաժնում որպես երկրորդ կարգի մասնագետ
02.1998-06.1998թթ. աշխատել է ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության կադրերի բաժնում որպես երկրորդ կարգի մասնագետ
06.1998-07.2000թթ. աշխատել է ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության արտաքին կապերի և լրատվության բաժնում որպես երկրորդ կարգի մասնագետ, առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ
07.2000-02.2002թթ. աշխատել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության ձեռնարկությունների աջակցման վարչությունում որպես առաջին կարգի մասնագետ
02.2002-05.2014թթ. աշխատել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության միջազգային համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ
05.2014-30.09.2021թթ. աշխատել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում /նախկինում՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման կոմիտե/ որպես քարտուղարության արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնի պետ
01.10.2021թ. զբաղեցնում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի քարտուղարության պետի պաշտոնը
Այլ
05.12.2014թ. շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան
2013թ. Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի կողմից արժանացել է հուշամեդալի և շնորհակալագրի
2008թ. Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից արժանացել է շնորհակալագրի և հուշամեդալի
2006-2019թթ. հանդիսացել է Պետհիմնարկների արհմիությունների ճյուղային հանրապետական միության նախագահության անդամ
2004-2006թթ. հանդիսացել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երիտասարդական հանձնաժողովի անդամ
2002-2019թթ. հանդիսացել է Պետական գույքի կառավարման կոմիտեի արհեստակցական կազմակերպության նախագահ
Վերապատրաստումներ/սեմինարներ
Մասնակցել է ԱՄԿ, ՋԻ ԱՅ ԶԵԹ ընկերության կողմից կազմակերպած աշխատողների շահերի պաշտպանության թեմայով մի շարք սեմինարների
2011թ. մասնակցել է «Արևելյան գործընկերություն. Զարգացումների ներքաղաքական և եվրոպական համատեքստը» թեմայով սեմինարին
2014թ. մասնակցել է «Էթիկայի նորմերի կիրարկման և պրակտիկայի միասնականության ապահովում» թեմայով սեմինարին
2016թ. մասնակցել է «Իտալիայի հակակոռուպցիոն պայքարի առանցքային կետերը» դասընթացին
2016թ. մասնակցել է «Տեղեկատվության ազատությունը, որպես պետական մարմինների թափանցիկությունը և պետական ծառայողների բարեվարքությունը խթանելու գործիք» սեմինարին
2017թ. մասնակցել է «ԵՄ աջակցության ծրագրավորման, կառավարման և համակարգման փորձի փոխանակում» թեմայով սեմինար-քննարկմանը
2017թ. մասնակցել է «Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների վերապատրաստման» դասընթացին
2018թ. մասնակցել է ՀՀ դիվանագիտական դպրոցի դիվանագետների վերապատրաստման դասընթացին
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է։