Բաժնի գործառույթները.
3.1. Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի մասնավորեցման, օտարման, գրավի, նվիրաբերության, նվիրատվության, անհատույց օգտագործման, վարձակալության, Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում բջջային կապի սարքավորումներ տեղակայման ու սպասարկման և այլ պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագրեր), ինչպես նաև դրանցում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին համաձայնագրերի (համաձայնությունների) նախագծերի նախապատրաստումը և կնքումը,
2) պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) մասին Հայաստանի Հանրապետության որոշման կամ Կոմիտեի նախագահի հրամանի պահանջներից ելնելով պայմանագրերում ներառում է դրույթներ մասնավորեցվող (վաճառվող) գույքի գրավադրման ենթակա լինելու կամ չլինելու և պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ,
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է այլ պայմանագրերի նախապատրաստման և կնքման աշխատանքները,
4) ապահովում է մասնավորեցման և օտարման մասնակիցների (գնորդների) մասին հայտնի դարձած տեղեկությունների պահպանումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրումը,
5) Կոմիտեի նախագահին և համակարգող տեղակալին պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ կնքված պայմանագրերի և համաձայնագրերի վերաբերյալ,
6) իրականացնում է պետական գույքի օգտագործման տրամադրման, ծառայությունների մատուցման, օտարման և Կոմիտեի կողմից կնքված այլ պայմանագրերի ըստ տարիների կտրվածքով հաշվառման աշխատանքները,
7) իրականացնում է նաև պայմանագրային պարտավորություններ ունեցող պայմանագրերի հաշվառման աշխատանքները,
8) նախապատրաստում է նոտարական գրասենյակներում և (կամ) կադաստրի կոմիտեի տարածքային (առանձնացված) ստորաբաժանումներում Կոմիտեի (Հայաստանի Հանրապետության) անունից հանդես գալու լիազորագրերը,
9) ապահովում է Բաժնի կողմից կազմված և նոտարական վավերացում պահանջող պայմանագրերի (գործարքների) Հայաստանի Հանրապետության նոտարական գրասենյակներում իրականացվող գործընթացը,
10) իրականացնում է Կոմիտեի կողմից պետական գույքի վերաբերյալ կնքված պայմանագրերով՝ պայմանագրի կողմ հանդիսացող անձանց ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունը (բացառությամբ՝ պայմանագրային պարտավորություններ ստանձնած անձանց կողմից տարաժամկետ վճարումների, վարձակալական վճարների և կապի սարքավորումների տեղադրման ու սպասարկման համար պայմանագրերով նախատեսված վճարումների կատարման),
11) պայմանագրային պարտավորություններ ստանձնած անձանցից սահմանված կարգով և ժամկետում պահանջում է պայմանագրերում ամրագրված պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունները,
12) ուսումնասիրում և վերլուծության է ենթարկում պայմանագրային պարտավորություններ ստանձնած անձանց կողմից ներկայացրած հաշվետվությունները և տրամադրում տեղեկատվություն պարտավորությունների կատարման վերաբերյալ,
13) անհրաժեշտության դեպքում պայմանագրային պարտավորություններ ստանձնած անձանցից պահանջում է պայմանագրերով ամրագրված պարտավորությունների կատարումը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթերը,
14) անհրաժեշտության դեպքում պարտավորությունների կատարման արդյունքների փաստացի, տեղում ուսումնասիրման նպատակով իրականացնում է տեղազննություններ, որի վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրությունը,
15) պայմանագրերով նախատեսված՝ պայմանագրի կողմ հանդիսացող անձանց ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման վերաբերյալ ներկայացնում է զեկուցագրերը,
16) անհրաժեշտության դեպքում որոշակի ժամանակահատվածի կտրվածքով նախապատրաստում է հաշվետվությունը՝ պայմանագրերի կողմ հանդիսացող անձանց կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ,
17) իրականացնում է պայմանագրերի կողմ հանդիսացող անձանց կողմից ստանձնած ներդրումային ու սոցիալական երաշխիքների ապահովման մասով պարտավորությունների կատարմանն առնչվող վերլուծական բնույթի աշխատանքները,
18) կազմում է Բաժնի, այդ թվում նաև պայմանագրերով ստանձնած և կատարված պարտավորությունների վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունները,
19) Բաժնի գործառույթները պատշաճ իրականացնելու նպատակով ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային ինքնակառավարման մարմիններից, Կոմիտեի մյուս ստորաբաժանումներից և պայմանագրերի կողմ հանդիսացող անձանցից ստացված գրություններն ու փաստաթղթերը,
20) պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ իրականացվող հսկողության արդյունքում արձանագրում է պարտավորության կատարումը կամ չկատարումը, գնահատում է թերակատարումը։ Պարտավորության կատարման կողմ հանդիսացող անձանց անհրաժեշտության դեպքում տրամադրում է խորհրդատվություն և աջակցում է պարտավորությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմմանը՝ իրականացնելով պարզ ընթացակարգային վարչարարություն։
21) պայմանագրային պարտավորությունների թերակատարման կամ չկատարման դեպքում ձեռնարկում է պարտավորությունների կատարման պարտադրմանը կամ պայմանագրի լուծմանն ուղղված գործողություններ (նախապատրաստելով համապատասխան զեկուցագրեր և գրություններ):
22) պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ իրականացնում է վերլուծական բնույթի աշխատանքները և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ,
23) մասնակցում է պետական անշարժ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիների բացահայտմանը նպատակով իրականացվող գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման և վերլուծության աշխատանքներին,
24) Բաժնի գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,
25) մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին և տալիս եզրակացություն,
26) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ: