Հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների և վճարումների բաժին
Բաժնի պետ` Հենրիկ Սահակյան /հեռ. (011) 52-98-56/
Գնումների բաժին
Բաժնի պետ` Արևիկ Առաքելյան /հեռ. (011) 52-98-56/
Տնտեսական բաժին
Բաժնի պետ` Ռոման Արշակյան /հեռ. (011) 52-98-56/
Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության գործառույթները.
1) ժամանակին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառումը, կազմում և ներկայացնում է Կոմիտեի եռամսյակային և տարեկան հաշվեկշիռների, դրամական հոսքերի, եկամտահարկի, սոցիալական ապահովագրության, վիճակագրական, դեբիտորական և կրեդիտորական պարտքի վերաբերյալ հաշվետվությունները,
2) վարում է հաշվապահական հաշվառումը և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվությունները,
3) ձևավորում է օպերատիվ կառավարման և ղեկավարման համար անհրաժեշտ Կոմիտեի կողմից իրականացվող ֆինանսատնտեսական բնույթի գործառույթների և ֆինանսական արդյունքների մասին ամբողջական և հավաստի տեղեկատվությունը,
4) Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ներկայացված պահանջի հիման վրա կազմում է Կոմիտեի մասով հաջորդող տարվա բյուջետային հայտի նախագիծը, միջնաժամկետ ծախսային ծրագրերը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,
5) մասնակցում է պետական գույքի կառավարման եռամյա ծրագրի մշակման և ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների ամփոփման աշխատանքներին,
6) մասնակցում է պետական գույքի կառավարման ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի մշակմանն ու կատարելագործմանը,
7) ներկայացնում է առաջարկություններ պետական գույքի կառավարման ոլորտում կատարվող ծախսերի օպտիմալացման և խնայողության վերաբերյալ,
8) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Կոմիտեին հատկացված գումարների ծախսերի նախահաշիվների «Քլիենտ Թրեժերի» գանձապետական համակարգի միջոցով հաստատումը, ապրանքների ձեռք բերման և ծառայությունների մատուցման համար Կոմիտեի հետ կնքված պայմանագրերի և դրանց վճարման ժամանակացույցերի մուտքագրումը համակարգ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորում և այդ մասով ծախսերի կատարում՝ ըստ համապատասխան ծրագրերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, եկամտահարկի, դրոշմանիշային վճարի հաշվարկումը, հաշվետվության ներկայացումը հարկային տեսչության taxservice.am կայքի միջոցով և նշված հարկերի և վճարների փոխանցումը համակարգով, Կոմիտեի պահպանման ծախսերի հետ կապված ապրանքների ձեռքբերման և ծառայությունների մատուցման վճարման ժամանակացույցի գանձապետական համակարգ ներմուծումը և սահմանված պատասխանատու ստորաբաժանումների կողմից տրամադրված ընդունման-հանձնման արձանագրությունների և դրական եզրակացությունների առկայության դեպքում դրանց դիմաց վճարումների իրականացումը, սուբսիդիաների և դրամաշնորհների պայմանագրերով` պատասխանատու ստորաբաժանումների կողմից տրամադրված եզրակացությունների հիման վրա Կոմիտեի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորման գործընթացի կազմակերպումը, համակարգի միջոցով Կոմիտեի իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնի կողմից ներկայացված զեկուցագրերի հիման վրա իրականացնում է պետական տուրքի, ինչպես նաև պետական գույքի տնօրինման Վարչության կողմից ներկայացված զեկուցագրերի հիման վրա պետական գրանցումների, միասնական տեղեկանքների, նոր փոստային հասցեների տրամադրման, իրավունքի դադարեցման համար նախատեսված պարտադիր վճարների փոխանցումները,
9) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով պահուստային ֆոնդով հատկացված գումարների հաշվառումը և ծախսերի իրականացումը,
10) հաշվարկային (բանկային) հաշվի վարումը և շրջանառության ստուգումը,
11) հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների տվյալների արժանահավաստությունն ապահովելու նպատակով Կոմիտեի բնականոն գործունեության ապահովման նպատակով կազմակերպում և իրականացնում է Կոմիտեի աշխատակազմին ամրացված գույքի գույքագրման աշխատանքները և Կոմիտեի գլխավոր քարտուղարին է ներկայացնում հաշվետվություն գույքագրման արդյունքների և վիճակի փոփոխությունների վերաբերյալ,
12) էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի հիման վրա իրականացնում է ապրանքների մուտքագրումը «ՀԾ-հաշվապահ» համակարգ և ստորաբաժանումների կողմից ներկայացված պահանջագրերի հիման վրա իրականացնում է պահեստից ապրանքների դուրսգրումը,
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է Կոմիտեի աշխատակիցների ներքին գործուղումների փաստաթղթերը, իրականացնում համապատասխան հաշվարկները և գործուղման ծախսերի վճարումները,
14) Կոմիտեի տնօրինությանը հանձնված գույքը «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգի հիմնական միջոցներ ենթահամակարգի միջոցով օրենսդրությամբ սահմանված կարգով` գույքի հանձնման-ընդունման ակտերի հիման վրա հաշվառում է Կոմիտեի հաշվեկշռում և իրականացնում է մաշվածության հաշվարկը,
15) կազմում է Կոմիտեի տնօրինությանը հանձնված գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթները,
16) կազմում և գանձապետական LSFinance online համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ֆինանսական հաշվետվությունները,
17) իրականացնում է Կոմիտեի սոցիալական փաթեթի շահառուների հաշվառումը էլեկտրոնային շտեմարան ծրագրում, ինչպես նաև համապատասխան հաշվարկներն ու փոխանցումները,
18) իրականացնում է էլեկտրոնային հարկային հաշիվների դուրսգրումը, ինչպես նաև հարկային հաշիվների ստացում e-invoicing հարկային ծրագրի միջոցով,
19) մասնակցում է Կոմիտեի կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի մշակմանը և դրանց քննարկմանը, իրականացնում է ֆինանսաբյուջետային գործընթացին առնչվող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի պատրաստումը, տրամադրում է կարծիք ֆինանսաբյուջետային ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի վերաբերյալ,
20) մասնավորեցվող կամ օտարվող օբյեկտների գնորդներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տրամադրում է վճարման հանձնարարագրերը, հսկողություն է իրականացնում գնորդների կողմից` վճարման հանձնարարագրերով սահմանված ժամկետներում և չափերով օբյեկտների վաճառքի գների վճարումների կատարման վրա,
21) իրականացնում է վճարների հաշվառումը, կազմում է հաշվետվություններ մասնավորեցման և օտարման սուբյեկտների կողմից կատարված վճարումների վերաբերյալ,
22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության համայնքներին մասնավորեցումից և օտարումից տրամադրվող գումարների բաշխումը,
23) տարաժամկետ վճարումներ ունեցող սուբյեկտներին ծանուցում է հերթական տարաժամկետ վճարների ժամկետների մասին,
24) իրականացնում է վարձակալության տրամադրվող պետական գույքի պայմանագրերի հաշվառումը, հսկողություն է իրականացնում պետական գույքի վարձակալական վճարների հավաքագրման գործընթացի նկատմամբ, ներկայացնում է հաշվետվություններ պետական գույքի վարձակալական վճարների հավաքագրման ընթացքի վերաբերյալ,
25) մասնավորեցման և օտարման հերթական տարաժամկետ վճարումը սահմանված ժամկետում չկատարած, ինչպես նաև երկու և ավելի ամիս վարձակալական վճարներ չկատարած սուբյեկտների համար նախապատրաստում է դատարան հայց ներկայացնելու համար պահանջվող հաշվարկները և զեկուցագրով տրամադրում է Կոմիտեի իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնին,
26) վարում է գանձապետական բաժանմունքում գործող Կոմիտեի աճուրդի, մրցույթի, ուղղակի վաճառքի և վարձակալության աճուրդի դեպոզիտ (ժամանակավոր) հաշիվները, իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման համար կնքված բոլոր պայմանագրերին համապատասխան կապի օպերատորների կողմից դեպոզիտ (ժամանակավոր) հաշվին փոխանցված վարձավճարների բաշխումը և այդ վարձավճարների բաշխման վերաբերյալ հաշվետվությունների տրամադրումը,
27) իրականացնում է պետական գույքի մասնավորեցումից, օտարումից, օգտագործման տրամադրումից և ծառայությունների մատուցումից Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների մուտքերի կանխատեսումները, ինչպես նաև ներկայացնում է առաջարկություններ կատարված կանխատեսումների իրականացման վերաբերյալ,
28) ներկայացնում է առաջարկություններ պետական գույքի կառավարման ոլորտում կատարվող ծախսերի օպտիմալացման և խնայողության վերաբերյալ,
29) իրականացնում է Կոմիտեի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը,
30) իրականացնում է գնումների անվանացանկի և գնումների պլանի կազմումը, գնումների պլանում լրացումների և փոփոխությունների կատարումը,
31) իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումներ, գնումների համակարգողներ և գնահատող հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ պատվիրատուի ղեկավարի հրամանների նախագծերի պատրաստումը,
32) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները,
33) իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտի կազմման համապատասխանության գնահատումը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,
34) իրականացնում է մրցույթները էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային եղանակներով (www.armeps.am/ppcm, Auction համակարգերի միջոցով), անհրաժեշտության դեպքում իրականացնում է պետական և ծառայողական գաղտնիք պարունակող գնման գործընթացների աշխատանքները,
35) իրականացնում է արձանագրությունների, պայմանագրերի, գնման ընթացակարգերի արձանագրությունների, պայմանագիր կնքելու որոշման և կնքված պայմանագրի մասին հայտարարությունների կազմումը,
36) իրականացնում է կնքված պայմանագրերի վերաբերյալ հաշվետվությունների մուտքագրումը www.armeps.am/ppcm համակարգ,
37) իրականացնում է Կոմիտեի և Կոմիտեին ենթակա պատվիրատուների գնման գործընթացների վերաբերյալ եռամսյակային, կիսամյակային, ինն ամսվա և տարեկան հաշվետվությունների ներկայացումը լիազոր մարմին,
38) իրականացնում է գնումների գործընթացին առնչվող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի պատրաստումը,
39) իրականացնում է Կոմիտեի ենթակա պատվիրատուների (պետական ոչ առևտրային կազմակերպություններ, փակ բաժնետիրական ընկերություններ) կողմից ներկայացված տեղեկատվության հրապարակումը www.gnumner.am կայքում,
40) տրամադրում է կարծիք գնումների ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի վերաբերյալ,
41) իրականացնում է Կոմիտեի գործունեության տեխնիկական սպասարկման ապահովումը,
42) աջակցում է Կոմիտեի կարիքների համար գնումների իրականացման գործընթացին և կազմակերպում է անհրաժեշտ գույքի և ծառայությունների ձեռքբերման աշխատանքները,
43) ապահովում է Կոմիտեի կողմից զբաղեցված ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող վարչական տարածքի և Կոմիտեի կողմից օգտագործվող գույքի պահպանումը, համակարգչային տեխնիկայի, շենքում առկա սարքավորումների սպասարկումը, ծառայողական տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը, վառելիքի և ուղեգրերի տրամադրումը,
44) կազմում է վառելիքի (բենզին) ծախսի և մնացորդի վերաբերյալ տեղեկանքները, իրականացնում է մատակարարների կողմից մատուցված ծառայությունների վերահսկողությունը (հանձնման-ընդունման արձանագրությունների ընդունումը), ինչպես նաև կազմում է կատարված աշխատանքների մասին համապատասխան եզրակացությունները,
45) իրականացնում է Կոմիտեի կողմից զբաղեցվող Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքի ջրամատակարարման, էներգամատակարարման, ջեռուցման, հեռախոսակապի և լուսավորության անխափան մատակարարման ապահովման նկատմամբ վերահսկողություն,
46) իրականացնում է պատճենահանման աշխատանքները, ապահովում սարքերով և տոներով,
47) մասնակցում է այլ պետական մարմինների հաշվեկշռում հաշվառված օգտագործման համար ոչ պիտանի գույքի դուրսգրման աշխատանքներին,
48) Վարչության գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,
49) մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին և տալիս եզրակացություն,
50) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ: