Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536

Կառուցվածք

Պետական գույքի տնօրինման վարչություն

Պետական գույքի օտարման բաժին

Բաժնի պետ` Ալբերտ Գասպարյան /հեռ. (011) 52-98-57/

 

Պետական գույքի գրանցման և հաշվառման բաժին

Բաժնի պետ`  Գոռ Աղաբաբյան  /հեռ. (011) 52-06-28/

 

Պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման բաժին

Բաժնի պետ` Աննա Վարդազարյան /հեռ. (011) 58-35-40/

 

Պետական գույքի տնօրինման վարչության գործառույթները.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի օտարման (նվիրատվության, փոխանակության և նվիրաբերության) նախապատրաստման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում գրավոր դիմելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց,

2)քննարկում է պետական գույքի օտարման (նվիրատվության, փոխանակության և նվիրաբերության) վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիմումները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալիս,

3) աջակցում է օտարման ենթակա պետական գույքի վերաբերյալ առկա տեղեկատվության հրապարակայնությանը,

4) ձեռնարկում է միջոցներ օտարման (նվիրատվության, փոխանակության և նվիրաբերության) ենթակա պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթի ձեռքբերման ուղղությամբ,

5) գնահատման ներկայացնելու համար ապահովում է օտարման (նվիրատվության, փոխանակության և նվիրաբերության) ենթակա գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթի տրամադրումը,

6) ձեռնարկում է միջոցներ չօգտագործվող կամ նպատակային ու արդյունավետ չօգտագործվող պետական գույքի առանձնացմանը և օգտագործման միջոցով դրանց հանրային օգտակարությունը բարձրացնելու ուղղությամբ,

7) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների, ինչպես նաև գնահատող կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մշակում և սահմանված կարգով քննարկմանն է ներկայացնում պետական գույքի օտարման, փոխանակության, նվիրատվության կամ նվիրաբերության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը,

8) իրականացնում է օտարվող, փոխանակվող, նվիրաբերվող և նվիրատվությամբ հատկացվող պետական գույքի հաշվառումը, ինչպես նաև իրականացնում է ըստ իրացվելիության անշարժ գույքի դասակարգումը և դասակարգման արդյունքներից ելնելով մշակում բարձր իրացվելիություն ունեցող գույքի օտարման մասին իրավական ակտերի նախագծերը և ապահովում գույքի ներգրավմամբ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացումը և նոր գործիքակազմի կիրառման շնորհիվ մշակում դժվար իրացվելիք պետական գույքի օտարման մասին իրավական ակտերի նախագծերը և կազմակերպում օտարման ենթակա դժվար իրացվելիք պետական սեփականություն հանդիսացող գույքի վաճառքը,

9) իրականացնում է պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման նախապատրաստման աշխատանքները, անհրաժեշտության դեպքում գրավոր դիմելով համապատասխան Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց,

10) քննարկում է պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրման վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիմումները և, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալիս,

11) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացնում պետական անշարժ գույքի տնօրինման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը,

12) իրականացնում է անհատույց օգտագործման տրամադրված պետական անշարժ գույքի և դրա օգտագործողների վերաբերյալ տեղեկատվության հաշվառումը,

13) քննարկում է պետական գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիմումները ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալիս,

14) պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիների բացահայտման նպատակով մասնակցում է իրականացվող անշարժ գույքի մշտադիտարկման աշխատանքներին,

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի վարձակալության տրամադրման նախապատրաստական աշխատանքները,

16) պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացված հայտերի և փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը վարձակալության տրամադրելու հետ կապված աշխատանքները,

17)պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքից տարածքներ վարձակալության տրամադրելու նպատակով լիազոր մարմինների կողմից ներկայացված հայտերի և փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում ու շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացնում համապատասխան իրավական ակտերի նախագծերը (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը, Կոմիտեի նախագահի հրամանները),

18) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված հայտերի և փաստաթղթերի հիման վրա մշակված և ընդունված իրավական ակտերի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման հետ կապված աշխատանքները,

19) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման մրցույթները,

20)իրականացնում է ինչպես պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված (հանձնված), այնպես էլ պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքից վարձակալության տրամադրված տարածքների հաշվառումը,

21) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է միջոցներ Կոմիտեին ամրացված, իսկ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նաև Կոմիտեին չամրացված, սակայն պետական սեփականություն հանդիսացող, այդ թվում՝ նոր հայտնաբերված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացման ուղղությամբ,

22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է միջոցներ Կոմիտեին ամրացված շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ուղղությամբ, որոնց նկատմամբ իրավունքները ենթակա են գրանցման,

23) ձեռնարկում է միջոցներ անշարժ և գրանցման ենթակա շարժական գույքի գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերի ձեռքբերման, կազմման և դրանցից բխող այլ գործառույթների իրականացման ուղղությամբ,

24) ձեռնարկում է միջոցներ Կոմիտեին ամրացված անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքի տեսակի ճշտման, պետական գրանցման ժամանակ իրավունքի գրանցման վկայականներում թույլ տրված սխալների ուղղման, անշարժ գույքի առանձին միավորների բաժանման և միավորման ուղղությամբ,

25) վարում է Կոմիտեին ամրացված անշարժ և գրանցման ենթակա շարժական գույքի համապարփակ բազան,

26) հաշվառման բազայի տվյալների հիման վրա, ըստ անհրաժեշտության, տրամադրում է տեղեկատվություն Կոմիտեին ամրացված անշարժ և շարժական գույքի վերաբերյալ,

27) իրականացնում է Կոմիտեին ամրացված անշարժ գույքի ուսումնասիրությունը, կազմում դրանց փաստացի վիճակի (այդ թվում՝ զբաղվածության) վերաբերյալ տեղեկանքներ և այլ փաստաթղթեր,

28) ձեռնարկում է միջոցներ Կոմիտեին ամրացված, իսկ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նաև Կոմիտեին չամրացված, սակայն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպություններից եզրակացություններ և այլ փաստաթղթեր ձեռք բերելու ուղղությամբ,

29 ձեռնարկում է միջոցներ Կոմիտեին ամրացված, իսկ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հետ կապված շինարարական (քանդման) աշխատանքների կատարման ուղղությամբ,

30) Հայաստանի Հանրապետության կարիքավոր քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար տրամադրում է տեղեկատվություն պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում, այդ թվում ուսուցչի տներում, բնակելի շենքերում առկա վիճակի վերաբերյալ,

31) ձեռնարկում է միջոցներ չօգտագործվող կամ նպատակային ու արդյունավետ չօգտագործվող պետական գույքի առանձնացման ուղղությամբ համապատասխան հիմքերի առկայության դեպքում,

32) մասնակցում է պետական անշարժ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիների բացահայտման նպատակով իրականացվող գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման և վերլուծության աշխատանքներին,

33)իր իրավասության շրջանակներում քննարկում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերը և ներկայացնում դիրքորոշում,

34) Վարչության գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,

35)մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին և տալիս եզրակացություն,

36) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ: