Պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման և մոնիտորինգի բաժին
Բաժնի պետ` Վարդան Ենգիդունյան /հեռ. (011) 52-65-57/
Մասնավորեցման նախապատրաստման և լուծարման բաժին
Բաժնի պետ` Արամ Հարությունյան /հեռ. (011) 52-65-57/
Պետական բաժնեմասի կառավարման վարչության գործառույթները.
1) իրականացնում է Կոմիտեի տնօրինության պետական և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի (բաժնետոմսերի) կառավարման գործընթացը,
2) առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական արդյունքների վերլուծության հիման վրա ներկայացնում է դրանց վերակազմակերպման, բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման, գույքի վարձակալության տրամադրման, օտարման, ինչպես նաև մասնավորեցման, մասնավորեցման ձևի ընտրության կամ լուծարման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ,
3) իր գործառույթների շրջանակում ապահովում է մասնավորեցման գործընթացի թափանցիկությունը և հրապարակայնությունը,
4) առևտրային կազմակերպություններում կազմակերպում է խորհուրդների ձևավորման աշխատանքները (անհրաժեշտության դեպքում),
5) կազմակերպում է տարեկան և արտահերթ ժողովները,
6) Կոմիտեի նախագահին առաջարկություններ է ներկայացնում տնօրենների հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու վերաբերյալ,
7) կազմակերպում է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալի փոփոխությունների և գրանցման հետ կապված աշխատանքները,
8) մասնակցում է պետական գույքի մասնավորեցման և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կառավարման բնագավառում կատարման տեսանկյունից իրատեսական և վերջնական դրական արդյունքների ձեռք բերման տեսանկյունից արդյունավետ հեռանկարային գործարար ու ներդրումային ծրագրերի մշակմանը,
9) իրականացնում է բաժնետոմսերի հանձնում-ընդունում, կազմակերպում մասնագիտացված կազմակերպություններում բաժնետոմսերի գրանցման աշխատանքները,
10) իրականացնում է առևտրային կազմակերպությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների ընդունումն ու ամփոփումը,
11) մասնակցում է կազմակերպությունների գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթի բաշխման աշխատանքներին և հետևում պետական բաժնեմասի դիմաց շահաբաժինների վճարմանը,
12) կազմակերպություններին ապահովում է անհրաժեշտ խորհրդատվությամբ,
13) պետական կառավարման լիազոր մարմինների հետ համատեղ իրականացնում է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն, ներկայացնում առաջարկություններ առևտրային կազմակերպությունների պետական բաժնետոմսերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ և վերլուծության ամփոփ տեղեկանքները, սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին, կրկնօրինակը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը,
14) իրականացնում է լուծարման գործընթացում գտնվող Կոմիտեի ենթակայության ընկերությունների միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատման համար անհրաժեշտ աշխատանքները,
15) մասնակցում է պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու, գնահատված արդյունքների հիման վրա խրախուսման կամ պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներին,
16) մշակում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծեր, դրանք ընդունվելուց հետո կազմակերպում հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացը,
17) պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերում ընդգրկված առևտրային կազմակերպությունների մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացնում է առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման, նոր ընկերությունների ստեղծման, կազմակերպությունների կազմից գույքի առանձնացման աշխատանքները,
18) քննարկում է մասնավորեցման վերաբերյալ պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները,
19) մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում այն հրապարակելու համար, ապահովում է առևտրային կազմակերպությունների մասնավորեցման ելակետային տվյալների փաթեթների կազմման աշխատանքները, կազմակերպում մասնավորեցվող պետական գույքի գնահատման աշխատանքների իրականացումը,
20) մշակում և քննարկման է ներկայացնում իրավաբանական անձանց լուծարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը,
21) կազմում է լուծարվող իրավաբանական անձանց լուծարման հանձնաժողովներ ստեղծելու մասին Կոմիտեի նախագահի հրամանների նախագծերը,
22) ձեռնարկում է համապատասխան միջոցներ իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունների գրառման, իսկ ավարտի դեպքում՝ լուծարման պետական գրանցման ուղղությամբ,
23) կազմակերպում է իրավաբանական անձանց լուծարման հանձնաժողովների նիստերը, կազմում է նիստերի արձանագրությունները, հետևում լուծարման հանձնաժողովների որոշումների կատարմանը և իրականացման ընթացքի մասին տեղեկացնում լուծարման հանձնաժողովներին,
24) ապահովում է լուծարվող իրավաբանական անձանց վերաբերյալ փաստաթղթաշրջանառությունը և կազմակերպում լուծարման հանձնաժողովների գործողությունները՝ գույքագրման աշխատանքներ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների կազմում, լուծարվող կազմակերպությունների պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտավորությունների ստացման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրեդիտորական պարտքերի մարման ապահովումը, իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների կազմումը և ներկայացնումը դատարան և այլն,
25) մշակում է պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասերի), իսկ անհրաժեշտության դեպքում նաև լուծարումից հետո մնացած գույքի մասնավորեցման մասին իրավական ակտերի նախագծերը,
26) ապահովում է պետական կառավարման այլ մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների (խորհուրդների) կազմում Կոմիտեի ներկայացուցչի մասնակցությունը,
27) իրականացնում է իրավաբանական անձանց, քաղաքացիների խնդիրների ուսումնասիրում, քննարկում և առաջարկությունների ներկայացում,
28) Վարչության գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,
29) մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին և տալիս եզրակացություն,
30) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ: