Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536

Կառուցվածք

Պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչություն

Իրավական ակտերի և մեթոդական ուղեցույցների մշակման բաժին

Բաժնի պետ`     /հեռ. (011) 52-73-90/

 

Պետական գույքի կառավարման ծրագրերի  և ռազմավարական փաստաթղթերի մշակման բաժին

Բաժնի պետ`  Նունե Խոջոյան  /հեռ.(011) 52-39-50/

 

Պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության գործառույթները.

1) աջակցում է պետական գույքի հաշվառման, մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման և ծառայությունների մատուցման բնագավառներում պետական միասնական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը,

2) իրականացնում է պետական գույքի հաշվառման և մշտադիտարկման, մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման և ծառայությունների մատուցման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մշակումը և շարունակական բարեփոխումը,

3) իրականացնում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության մշտադիտարկման և վերլուծության, գնահատման, խրախուսման և պատասխանատվության ենթարկելու գործող համակարգի բարեփոխումը,

4) ապահովում է պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման ընթացակարգերի շարունակական պարզեցումը և վարչարարության կրճատումը,

5) աջակցում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման միասնական պետական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը,

6) մասնակցում է պետական գույքի կառավարման ոլորտին առնչվող պետական մարմինների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի մշակմանը և դրանց քննարկմանը,

7) համակարգում է Կոմիտեի հիմնական մասնագիտական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացվող պետական գույքի կառավարման գործընթացին առնչվող իրավական ակտերի և առաջարկությունների նախագծերի մշակման աշխատանքները և դրանք սահմանված կարգով ներկայացնում քննարկման,

8) իրականացնում է պետական գույքի կառավարմանը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարմանն ու սնանկացմանն առնչվող օրենսդրական դաշտի, ինչպես նաև այդ բնագավառներում իրականացվող ընթացակարգերի ուսումնասիրություն և մասնակցում այդ գործընթացները կարգավորող մեթոդական փաստաթղթերի մշակմանը,

9) մշակում է Կոմիտեի կանոնադրական գործառույթները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերը և սահմանված կարգով ներկայացնում քննարկման,

10) աջակցում է քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխման արդյունավետության բարձրացմանը` մասնակցելով համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակմանը,

11) Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա կազմում է Կոմիտեի գործունեության եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունները,

12) մասնակցում է պետական գույքի հաշվառման բնագավառում մեթոդական ուղեցույցների մշակմանը և ներկայացնում առաջարկություններ հաշվառման բազայի կատարելագործման և հաշվառվող գույքի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ,

13) մասնակցում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարումը համակարգող օրենսդրության մշակմանը ու կատարելագործմանը,

14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում բջջային կապի օպերատորների կողմից՝ կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու նախապատրաստական աշխատանքները, բջջային կապի օպերատորների կողմից՝ կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման ամսական վարձակալական վճարի չափի հաշվարկումը ու կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ պայմանագրի կնքման համար անհրաժեշտ փաթեթի կազմումը,

15) մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում մասնավորեցման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության նախագիծը,

16) մշակում և սահմանված կարգով ներկայացնում է պետական գույքի մասնավորեցման ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը,

17) իրականացնում է պետական գույքի մասնավորեցման ծրագրերի տեղեկատվական առկա բազայի վարումը (ամփոփում, ընթացիկ տեղեկատվության լրացում, ընթացիկ շտկումներ և այլն),

18) համակարգում և կազմում է պետական գույքի եռամյա ծրագիրը և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ,

19) անհրաժեշտության դեպքում մշակում է պետական գույքի կառավարման եռամյա ծրագիրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը,

20) մշակում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ահմանված կարգով ներկայացնում է պետական գույքի կառավարման եռամյա ծրագրերի կատարման արդյունքների մասին տարեկան հաշվետվությունը,

21) աջակցում է պետական գույքի կառավարմանն առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակմանը,

22) մշակում է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության եռամյա գործարար ծրագրի կազմման մեթոդական ուղեցույցները,

23) մասնակցում է ռազմավարական փաստաթղթերի, ինչպես նաև պետական գույքի կառավարման առանձին ոլորտներում զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին,

24) բնակչության սոցիալական խնդիրների լուծման նպատակով պետական կառավարման մարմիններից, ինչպես նաև Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից տրամադրված փաստաթղթերի տեղեկատվության հիման վրա` սահմանված կարգի համաձայն, մշակում է Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած, ինչպես նաև տեղաբնակ քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցրած` պետական սեփականություն հանդիսացող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը,

25) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տեղաբնակ հանդիսացող և փախստականի կարգավիճակ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհման (նվիրատվության) ենթակա և սեփականաշնորհված (նվիրված) տարածքների հաշվառումը,

26) մասնակցում է պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում, այդ թվում ուսուցչի տներում, բնակելի շենքերում փաստացի բնակվող և հաշվառված Հայաստանի Հանրապետության կարիքավոր քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման գործընթացին,

27) մասնակցում է պետական անշարժ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիների բացահայտման նպատակով իրականացվող գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկման և վերլուծության աշխատանքներին,

28) Վարչության գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,

29) մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին և տալիս եզրակացություն,

30) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ: