ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536

Կառուցվածք

Իրավաբանական վարչություն

Հայցապահանջների և իրավական ակտերի բաժին

Բաժնի պետ` Գառնիկ Հովհաննիսյան /հեռ. (011) 52-63-89/

 

Պայմանագրերի նախապատրաստման, կնքման և պայմանագրային պարտավորությունների հսկողության  բաժին

Բաժնի պետ` Սվետլանա Ոսկանյան /հեռ. (011) 52-63-89/

 

Իրավաբանական վարչության գործառույթները

1) պետության շահերը պաշտպանելու նպատակով նախապատրաստում է հայցադիմումներ (դիմումներ) Հայաստանի Հանրապետության դատարաններ ներկայացնելու համար,

2) ընդդեմ վարչության ներկայացված հայցադիմումների (դիմումների) վերաբերյալ նախապատրաստում է պատասխաններ Հայաստանի Հանրապետության դատարաններ ներկայացնելու համար,

3) Հայաստանի Հանրապետության դատարանների վճիռների (որոշումների) դեմ նախապատրաստում է վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռների դեմ վճռաբեկ բողոք բերելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն  ներկայացվող համապատասխան նյութեր է նախապատրաստում,

4) նախապատրաստում և դատարանի հաստատման է ներկայացնում հաշտության համաձայնություններ,

5) ներկայացնում է պետական շահերը Հայաստանի Հանրապետության դատարաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելով վարչության մասնակցությունը դատական նիստերին,

6) դատարաններ ներկայացնելու համար նախապատրաստում է միջնորդություններ, դիմումներինչպես նաև դատարաններում վարչության անունից հանդես գալու լիազորագրեր,

7) վարչության պետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն դատական ատյանների կայացրած վճիռների (որոշուների) վերաբերյալ,

8) մասնակցում է վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումնների կողմից նախապատրաստվող նորմատիվ իրավական ակտերի մշակման աշխատանքներին և դրանց վերաբերյալ նախապատրաստում իրավական-փորձագիտական եզրակացություններ,

9) կատարողական թերթը ներկայացնում է հարկադիր կատարման և իրականացնում է ՙԴատական ակտերի հարկադիր կատարման մասին՚ ՀՀ օրենքով պարտատիրոջը վերապահված լիազորություններ,

10) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի մասնավորեցման, օտարման, գրավի, նվիրաբերության, նվիրատվության և սեփականաշնորհման պայմանագրերի (գործարքների), ինչպես նաև դրանցում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին համաձայնագրերի (համաձայնությունների) նախապատրաստման աշխատանքները,

11) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է անհատույց օգտագործման կամ վարձակալության տրամադրման պայմանագրերի (գործարքների), ինչպես նաև դրանցում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին համաձայնագրերի (համաձայնությունների) նախապատրաստման աշխատանքները,

11) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է այլ պայմանագրերի (եռակողմ, փոխանակման և այլն) նախապատրաստման աշխատանքները,

12) ապահովում է մասնավորեցման և օտարման մասնակիցների (գնորդների) մասին հայտնի դարձած տեղեկությունների պահպանումը և օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրումը,

13) վարչության պետին պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ կնքված պայմանագրերի վերաբերյալ,

14) նախապատրաստում է նոտարական գրասենյակներում վարչության անունից հանդես գալու լիազորագրեր.

15) որպես Վարչության ներկայացուցիչ ապահովում է ՀՀ նոտարական գրասենյակներում պայմանագրերը (գործարքները) նոտարական վավերացումը.

16) նախապատրաստում է գրություններ, տեղեկանքներ, զեկուցագրեր, դիմումների պատասխաններ,

17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամաններով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող այլ լիազորություններ։