ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536

Կառուցվածք

Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչություն

Հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների և վճարումների բաժին

Բաժնի պետ` Հենրիկ Սահակյան /հեռ. (011) 52-98-56/

 

Գնումների բաժին

Բաժնի պետ`                              /հեռ. (011) 52-98-56/

 

Տնտեսական բաժին

Բաժնի պետ` Ռոման Արշակյան /հեռ. (011) 52-98-56/

 

Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության գործառույթները.

1) ձևավորում է օպերատիվ կառավարման և ղեկավարման համար անհրաժեշտ վարչության կողմից իրականացվող ‎ ֆինանսատնտեսական բնույթի գործառույթների և ‎ֆինանսական արդյունքների մասին ամբողջական և հավաստի տեղեկատվություն,

2)իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ‎ֆինանսավորում և այդ մասով ծախսերի կատարում՝ ըստ համապատսխան հոդվածների,

 3) իրականացնում է աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների հաշվարկում և փոխանցում,

4) իրականացնում է աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների պարտադիր սոցիալական ապահովության վճարների, եկամտահարկի հաշվարկում և փոխանցում,

5) իրականացնում է դրամարկղի, հաշվարկային (բանկային) հաշվի վարում և շրջանառության ստուգում,

6)իրականացնում է ՙՊառնաս՚ սոցիալական ապահովագրության ծրագրի վարում, աշխատողների ընդունման, ազատման և ստացված եկամուտների վերաբերյալ ամենամսյա և տարեկան հաշվետվությունների ներկայացում,

7) իրականացնում է հաշվապահական հաշվառման և ‎ֆինանսական հաշվետվությունների տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով գույքի գույքագրման անցկացում,

8) իրականացնում է վարչության պահպանման ծախսերի հետ կապված (ջրի, էներգիայի, տրանսպորտի, ջեռուցման, կապի, գազամատակարարման) ժամանակացույցի կազմում և ժամանակին փոխանցում,

9) իրականացնում է տարբեր հաշվետվությունների (ամսական, եռամսյակային և տարեկան ‎ֆինանսական հոսքի, եկամտահարկի, սոցիալական ապահովագրության, վիճակագրական, դեբիտորական և կրեդիտորական պարտքի վերաբերյալ) կազմում և ներկայացում,

10) ֆինանսավորում է վարչության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպություններին և վերահսկում այդ գործընթացը,

11) ժամանակին և օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառումը, և կազմում է վարչության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների և այլ հաշվետվություններ,

12) հաշիվ ապրանքագրերի հիման վրա իրանականացնում է ապրանքների մուտքագրում և դուրսգրում,

13) աշխտակազմի տնօրինությանը հանձնված գույքը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է վարչության հաշվեկշռում,

14) կազմում է աշխտակազմի տնօրինությանը հանձնված գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթներ,

15) իրականացնում է Վարչության մասով հաջորդող տարվա բյուջեի նախագծը, միջնաժամկետ ծախսային ծրագրերը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա իրականացնում է վարչության մասով պետական բյուջեի մուտքերի կանխատեսումներ,

16) մասնավորեցվող կամ օտարվող օբյեկտների գնորդներին օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տրամադրում է վճարման հանձնարարագրեր,

17) հսկողություն է իրականացնում գնորդների կողմից` վճարման հանձնարարագրերով սահմանված ժամկետներում և չափերով օբյեկտների վաճառքի գների վճարումների կատարման վրա,

18) իրականացնում է վճարների հաշվառում, կազմում է հաշվետվություններ մասնավորեցման և օտարման սուբյեկտների կողմից կատարված վճարումների վերաբերյալ,

19) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության համայնքներին մասնավորեցումից և օտարումից տրամադրվող գումարների բաշխում,

20) տարաժամկետ վճարումներ ունեցող սուբյեկտներին ծանուցում է հերթական տարաժամկետ վճարների ժամկետների մասին,

21) հերթական տարաժամկետ վճարումը սահմանված ժամկետում չկատարած սուբյեկտի համար ներկայացնում է զեկուցագիր և նախապատրաստում է դատարան հայց ներկայացնելու համար պահանջվող հաշվարկները,

22) իրականացնում է վարչության ֆինանսական միջոցները նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ հսկողություն,

23) վարում է թիվ 1 տեղական գանձապետական բաժանմունքում գործող վարչության աճուրդի, մրցույթի և ուղղակի վաճառքի ժամանակավոր, արտաբյուջետային հաշիվները,

24) իրականացնում է գնումների իրականացման գործընթացի վարում,

25) օրենսդրությամբ սահմանված կարգով նախապատրաստում և կազմակերպում է վարչության համար անհրաժեշտ գույքի, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացը,

26) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում վարչության կողմից հաստատած փաստաթղթերի վերաբերյալ.

27) կազմում և հաստատմանն է ներկայացնում գնման ընթացակարգերի արձանագրությունը և պայմանագրերը:

28) միջոցներ է ձեռնարկում վարչության համար գույք, ապրանքներ, աշխատանքներ և ծառայությունների ձեռք բերման ուղղությամբ,

29) հսկողություն է սահմանում վարչության ավտոտրանսպորտի աշխատանքների վրա, դրանք ապահովում վառելիքով, քսայուղերով, անհրաժեշտ ավտոմասերով և ավտոդողերով,

30) ապահովում է վարչության ծառայությունների համար հեռախոս, ռադիո, սանհանգույց, էլեկտրաէներգիայի և գազասարքերի շահագործումը,

31) ապահովում է վարչության շենքի, գույքի պահպանությունը և մաքրությունը,

32) հսկում է պատճենահանման աշխատանքները, ապահովում սարքերով և տոներով: