ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

19/07/2019

Պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել և սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «Երևանի... Կարդալ ավելին

08/07/2019

ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նվիրած «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը գտնվում է Ծաղկաձորում... Կարդալ ավելին

Հանդիպում ճապոնական ընկերության ներկայացուցիչների հետ

11/07/2019 Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ու կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել են Իրանում ճապոնական «Tomen Iran» ընկերության գործադիր տնօրեն Տացուո Հիրոտային։ Ընկերությունը հանդիսանում է ճապոնական խոշոր «Toyota Tsusho» ընկերությունների խմբի անդամ։ Վերջինս գործունեություն է ծավալում աշխարհի հարյուրից ավել երկրներում էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական սարքավորումների, բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, քիմիական և սննդի արդյունաբերության ոլորտներում։

Կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, ողջունելով հյուրերին Հայաստանում, ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Նա ընդգծել է, որ պետական գույքի կառավարման կոմիտեն իր իրավասությունների շրջանակներում պատրաստ է աջակցություն ցուցաբերել ճապոնական ընկերությանը՝ ՀՀ-ում հնարավոր ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում։

«Tomen Iran» ընկերության գործադիր տնօրեն Տացուո Հիրոտան, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և արդեն դրական տպավորություն է ստացել երկրի մասին։ Նա ներկայացրել է մերձավորարևելյան տարածաշրջանում «Toyota Tsusho» կորպորացիայի կողմից իրականացված ենթակառուցվածքային ծրագրերը և ընթացիկ գործունեությունը։ Տացուո Հիրոտան նաև խոսել է ԱՊՀ երկրներում ընկերության գործունեության ընդլայնման ապագա պլանների մասին։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կապը և միմյանց փոխանցել անհրաժեշտ տեղեկատվություն՝ ներդրումային հնարավոր ծրագրերը որոշելու համար։